Ամերիկյան Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի հանրահայտ ջրվեժը վերածվել է հսկայական սառցալեզվակի՝ հայտնում է CGTN-ը։
Սովորաբար այդ ջրվեժը ամեն ձմեռ սառչում է, սակայն այս ձմեռ պատկերը գերազանցում է բոլոր սպասելիքները։ Այցելուները ջրվեժով կարող են հիանալ հեռվից։ Իշխանությունները կոչ են արել չմոտենալ նրան, քանի որ մեծ է սառցաբեկորի ընկնելու հավանականությունը։











