Google ընկերությունը թողարկել է հերթական նոստալգիկ գովազդային հոլովակը:

Նոր տեսահոլովակի սյուժեն պարզ է. դերասան Ջո Փեշին, որը մարմնավորել էր գողին «Տանը մենակ» ֆիլմում, դիտում է Մաքոլեյ Կալկինի հետ Google-ի սուրբծննդյան գովազդը, որում վերջինս վերականգնում է հայտնի տեսարանները ֆիլմի առաջին մասից, գրում է Esquire-ը:

Չափահաս Մաքոլեյ Կալկինի հետ Google-ի ձայնային օգնականի գովազդը հավանել են մի շարք օգտատերեր: Ֆիլմի տեսարանները նույնությամբ վերականգնված են. Կալկինը հարդարվում է բաղնիքում՝ հայելու առաջ, ընթրում եւ թռչկոտում է ծնողների մահճակալի վրա: