Մենք հիմա աշխատում ենք քաղաքացիների կողմից առաջացրած խնդիրները լուծելու ուղղությամբ. օրինակ ջրանցքներն օգտագործում են որպես աղբանոց: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետությունը միջոցներ է ծախսում այդ աղբը մաքրելու համար:

«Բայց հարց՝ ինչու է աղբը հայտնվել այդտեղ: Որովհետեւ քաղաքացիները աղբը լցոնւմ են ջրանցքները: Իսկ ինչու աղբահանություն չի արվում համայնքներում, որովհետեւ քաղաքացիներն ընտրությունների ժամանակ գյուղապետ կամ ավագանի ընտրելիս առաջնորդվում են ոչ թե այն տրամաբանությամբ, թե ով այդ հարցերը կլուծի իրենց համար, այլ նրանով, թե ով է ընտրակաշառքը տալիս, ով ում հետ բարեկամ է, ով ինչ ապօրինի ծառայություն խոստացավ, որ կմատուցի ընտրվելու դեպքում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Աղբը չլցնել իրեն մատակարարող ջրանցքի մեջ, դա էլ տնտեսական վարքագծի փոփոխություն է»:

Այսինքն մեզ մոտ տրամաբանությունը հետեւյալն է՝ աղբը լցնում ենք ջրանքները, ջարդուփշուր ենք անում «լեւի» գծեր քաշելու համար՝ նաեւ կաշառքներ տալով ու վերցնելով, հետո ասում ենք՝ ջուր չկա ոռոգման սեզոնի պիկին: Այն գումարը, որ մենք ջրանցքը մաքրելու վրա ենք ծախսում, կարող ենք ծախսել ընթացիկ սպսարկման վրա»,-ընդգծեց Փաշինյանը: