Իջեւանի բնակիչ Արամայիս Համբարձումյանի բիզնեսին խանգարում են քաղաքապետն ու հարեւանները. նա չի կարողանում նորմալ շահագործել Իջեւան քաղաքում բիզնես նպատակներով կառուցված սպասարկման սրահը, գյուղատնտեսական եւ մարդատար մեքենաների համար նախատեսված վերանորոգման կետը, քանի որ քաղաքապետը հարեւաններին թույլ է տվել մուտքեր բացել շենքի դիմաց կառուցված կայանատեղիի տարածքում:

«Ես ինքս պատերազմի հաշմանդամ լինելով՝ շենքը կառուցել եմ, բայց նպատակին չեմ կարում ծառայեցնեմ: Ներկայիս քաղաքապետն ասում է՝ կառավարության օրենքն ինձ համար օրենք չէ, ես պետք է շարժվեմ իմ օրենքներով, մի քանի անգամ, 2012 թվականից մինչ օրս դիմում եմ կառավարություն, քաղաքապետը տարբեր պատճառաբանություններով սխալ պատասխաններ է տալիս, մոլորության մեջ գցում դիմումատուին եւ դիմումով զբաղվողին»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արամայիս Համբարձումյանը:

Նա պատմեց, որ 2007 թվականին ինքն 99 տարով հողամաս է ստացել, 2012 թվակնանին ցանկացել է գրացել, ձգձգվել են մինչեւ 2015 թվականը, այժմ էլ այլ խնդիրներ են առաջացել. «Մենք շարժվում ենք Հայաստանի Հանրապետության օրենքներով, ոնց որ էս սարն իմն է, էս քարն իմն է, լրացուցիչ խոդեր ա տալիս հարեւաններին, հողի բաշխում ա անում՝ մեջը հողի զավթումներով: Շենքը սարքած ա, թե չէ քանդեմ, կրակն եմ ընկել էդ շենքի ձեռը»,-ասաց նա: