Ոստիկանները բացահայտել են խաբեությամբ շուրջ 30 միլիոն դրամ հափշտակելու դեպքը։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օրերս խարդախության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացվեցին։

Տեղեկությունների հիման վրա ոստիկանության ստորաբաժանումների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ «Զորեղ ապագա» հասարակական կազմակերպության նախագահը, բարեգործության պատրվակով, տարբեր անձանց վստահությունը չարաշահել ու խաբեությամբ հափշտակել է շուրջ 28 միլիոն դրամ և 1,5 միլիոն դրամի շինարարական ապրանքներ ու վառելիք։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն։