ԱՄՆ-ում տեղի է ունեցել Tesla-ի մասնակցությամբ հերթական լուրջ ճանապարհատրանսպորտային պատահարը: insideevs.com-ը հրապարակել է Մայամա Բիչի փողոցներից մեկում տեղադրված տեսախցիկի տեսագրությունը:

Կադրերում դրամատիկ պահ է պատկերված՝ժամում  128 մղոն արագությամբ (206 կմ/ժ)  սլացող Tesla Model S-ը  փորձում է կարմիր լույսի տակ անցնել խաչմերուկը եւ բախվում է շրջադարձ կատարող Infiniti քրոսովերին: Հզոր հարվածից վերջինս բառացիորեն թռչում է եւ վայրէջք կատարում միայն ճանապարհի ցանկապատի մոտ, գրում է RG-ն:

Տեղական ոստիկանության ներկայացուցիչները հաղորդել են, որ դեպքը տեղի է ունեցել 01:05-ին:

Բախումից անմիջապես առաջ Tesla-ի արագությունը նվազել է ժամում մինչեւ 93 մղոնի(150կմ/ժ): Tesla-ի ղեկին եղել է 38-ամյա ամերիկացի Խոսե Մանուել Սոտոն: Նրան ձերբակալել եւ մեղադրանք են ներկայացրել շրջապաատի համար սպառնալիք ներկայացնող վարման երեք կետերով:

Infiniti մեքենայում գտնվող 3 անձանցից 2-ը լուրջ վնասվածքներ են ստացել, սակայն մեկը հրաշքով անվնաս  է մնացել: Տեղական լրատվամիջոցները հարցազրույցներ են հրապարակում երիտասարդ տղամարդու հետ, որը պատմում է հրաշքով փրկվելու մասին եւ տարակուսում Tesla-ի վարորդի վտանգավոր երթեւեկության կապակցությամբ: