Համացանցում է հայտնվել չինական Գուանդուն նահանգում պարանե կամուրջի փլուզման հոլովակը, որի վրա այդ պահին զբոսաշրջիկներ կային, հայտնում է The Sun-ը:

Զբոսաշրջիկներն անցնում էին ճոպանե կամրջի վրայով, բայց կես ճանապարհին նրանցից մեկը սկսել է ցատկոտել եւ այն ճոճել:

Կամուրջը չի դիմացել բեռնվածությանը եւ փլվել է: Այդ պահին կամրջի վրա գտնվող զբոսաշրջիկները ստիպված էին կառչել պարաններից:

Չինական լրատվամիջոցների հրապարակած հոլովակում լսվում է, թե ինչպես է պատահարը նկարահանող մարդը բացականչում, որ իր բախտը բերել է այս պահին կամրջի վրա գտնվելու համար:

Չինական լրատվամիջոցները հաղորդում են, որ կամուրջը Յանցզյան քաղաքի Յանդուն շրջանի տեսարժան վայրերից մեկն է, գտնվում է ջրից 2,5 մետր բարձրության վրա: Քանի որ 6 զբոսաշրջիկները ապահովագրական գոտիներով էին, ամեն ինչ ավարտվել է առանց վնասվածքների: Կամուրջն անորոշ ժամանակով փակվել է: