ԵԱՀԿ համանախագահները այսօր Երեւանում էին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց ներկայացրել է Ալեւի հետ վերջին հանդիպման մանրամասները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման մթնոլորտ ձևավորելու շուրջ: Համանախագահները եկել էին հատկապես ծանոթանալու դավոյսան հանդիպման արդյունքներին եւ նախանշելու այն քայլերը, որոնք անելու ենք միասին՝ շարժվելով դեպի խաղաղ հանգուցալուծում․ հայտարարել է Արտգործանախարար Մնացականյանը։ Երևանից համանախագահները ուղեւորվել են Բաքու։

Մամուլը գրել էր, որ Առողջապահության նախարարը տիկնոջ կլինիկային հատուկ վերաբերմունքի է արժանացրել՝ պետական ֆինանսավորումն ավելացնելով գրեթե 2 ու կես անգամ։ Շահել է նաեւ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնը, որի բաժինը կրկնապատկվել է՝ հասնելով 2 միլիարդ 641 միլիոնի։ Այս բարելավված վերաբերմունքի պատճառը լրագրողները հետաքրքրվեցին Թորոսյանից։

ԵՊՀ-ում խոշոր ապօրինություններ է բացահայտել ոստիկանությունը։ Պարզվել է, որ համալսարանի 18 աշխատակից մոտ 4 տարի աշխատանքի չի գնացել, սակայն նրանց բացակայությունը չի ֆիքսվել, իսկ աշխատավարձերը՝ 18.000.000 դրամ, հափշտակվել են։ Տնտեսվարող սուբյեկտներից մեկի վարձավճարներն էլ մասամբ են մուտքագրվել, ինչի հետեւանքով յուրացվել է ավելի քան 9.000.000 դրամ: Եվ ամենաուշագրավը՝ մի ընկերություն վերանորոգել է ռեկտոր Սիմոնյանի բնակարանն ու առանձնատունը, ջեռուցման համակարգ է տեղադրել՝ ընդհանուր ծախսելով 10 հազար դոլար, փոխարենը ռեկտորն այդ ընկերության հետ մոտ 400.000.000 դրամի շինաշխատանքների պայմանագիր է կնքել : ԵՊՀ-ն շուտով արձագանքեց այս տեղեկություններին՝ հայտարարելով, որ դրանք մանիպուլյատիվ են, հիմնազուրկ կամ կեղծ։ 

Հայաստանի օրհներգը Ալեն Սիմոնյանը, այնուամենայնիվ, կփորձի փոխել։ Խորհրդարանի փոխխոսնակը արդեն աշխատանքային խումբ է ստեղծել, որն էլ հայտարարել է օրհներգի տեքստի մրցույթ Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա: Թե ինչու հրաժարվել օրհներգից, Ալեն Սիմոնյանը բացատրեց՝ մեր հայրենիքը ավելին է, քան Հայաստանի Հանրապետությունը, հասնում է Անի ու Վան։ Եվ հետո այն իտալական դրոշ գործող իտալացու աղջկա երգն է։

Երեւանում ինքնահրկիզման փորձ է կանխվել։ Գյումրեցի Հարությունը իր աղջկա դյուրավառ նյութով մտել է կառավարության շենք եւ ի նշան բողոքի՝ փորձել է ինքնահրկիզվել։ Ոստիկանության ծառայողները կարողացել են համոզել նրան, որ չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Հարությունին տեղափոխել են ոստիկանության բաժին, փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։

Տուրիստական նոր հոսքեր ակնկալող Հայաստանի որոշ կայարանների զուգարաններում դեռ սովետական կարգեր են։ Տրանսպորտի եւ կապի նախարարը «լայվ» է մտել Կիլիկիա ավտոկայանի զուգարանից եւ ցույց տվել, թե ինչ խայտառակ վիճակ է։

Դոլարի փոխարժեքն այսօր աննշան աճել է՝ կազմելով 487 դրամ։ Եվրոն 553 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 635, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 41  դրամ: