Դաղստանում հարսանիքներից մեկն ավարտվել է հարսնացուի ընկերուհիների կռվով: Կռվի պատճառ է դարձել ծաղկեփունջը, գրում է Vesti-ն:

Տեսանյությում, որն արդեն տարածվել է սոցցանցերով, երեւում է, ինչպես  է հարսնացուն պատրաստվում  նետել ծաղկեփունջը: Ավադույթի հաաձայն՝ նրա հետեւում հավաքվել  են չամուսնացած աղջիկները: Հարսանեկան ծաղկեփունջը միաժամանակ բռնում են երկու աղջիկներ, իսկ հետո ամեն մեկը սկսում է այն դեպի իրեն  քաշել: Մի պահ մրցակիցները ընկնում են, բաղձալի վարդերի համար պայքարը շարունակում  է արդեն հատակին: Նրանց կողքին կանգնած տղամարդիկ սկզբում ծափահարում են, բայց ի վերջո ստիպված են լինում բաժանել աղջիկներին: