Հատուկ հանձնաժողովի անդամներն ուսումնասիրում են ԱՄՆ-ի արեւմուտքում՝ Կալիֆոռնիայում մահվան ելքով միջադեպում հաշվառված զենքի օգտագործման հանգամանքները. մարմնի վրա ամրացված տեսախցիկը ֆիքսել է փոխհրաձգության պահը, որն ավարտվել է կասկածյալի մահով, գրում  է  Vesti-ն:

Շրջանային շերիֆի գրասենյակի ներկայացուցիչը բացահայտել է դեպքի մանրամասները՝ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով պաշտոնական վարկածը:

Իրավապահների վարկածով՝ իրադարձությունները զարգացել են հետեւյալ կերպ: Փետրվարի 17-ին  շերիֆի տեղակալ Ռայլի Յարեցկին նկատել է գուղի ճամփեզրին կայանված մի  մեքենա: Մեքենան նրան կասկածելի է թվացել եւ կինը որոշել է ստուգել վարորդին:

Նա մոտեցել է տրանսպորտային միջոցին եւ սկսել զրուցել ղեկի մոտ նստած տղամարդու հետ: Նա համաձայնվել է զենքի եւ արգելված առարկաների ստուգման նպատակով մեքենայի զննությանը, ագրեսիվ չի եղել, սակայն հանկարծակի վերցրել է ատրճանակը եւ կրակել Յարեցկիին:

Կասկածյալի փամփուշտը չի դիպել Յարեցկուն, շերիֆի տեղակալը կապ է հաստատել դիսպետչերի հետ, հաղորդել հրաձգության մասին, կրակել տղամարդուն, որը փորձել է մեքենայով փախուստի դիմել:

Արդյունքում տղամարդը, որը հետագայում պարզվել է որպես Խավիեր Էռնանդես Մորալես, մի քանի վնասվածք է ստացել եւ տեղում մահացել, իսկ Ռայլին ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից: