Բուրյատիայում ՆԳՆ-ն հրապարակված տեսանյութի առնչությամբ ծառայողական ստուգում է սկսել: Երեկվանից համացանցի ռուսական հատվածը ցնցել է հոլովակ, որում  Ուլան Ուդեի Օկտյաբրսկի բաժանմունքի տղամարդ ոստիկանների առջեւ իր իր պարով փետրվարի 23-ի կապակցությամբ շնորհավորում  է ստրիպտիզ պարուհին, հաղորդում է ՄԿ-ն:

Ավելի վաղ  «ՄԿ-ն Բուրյատիայում» հաղորդել էր հոլովակի մասին, որտեղ երեւում է, թե ինչպես  են  Բուրյատիայի ՆԳՆ-ի ոստիկանության Ուլան Ուդեի Օկտյաբրսկի  բաժանմունքի հանդիսադահլիճում կին ոստիկանները շնորհավորում գործընկեր տղամարդկանց փետրվարի 23-ի կապակցությամբ:

Նրանց ստրիպտիզ պարուհու մասնակցությամբ շոու են նվիրում: Կիսամերկ պարուհին ամենահայտնի սեքսուալ մեղեդու՝ Սեմ Բրաունի  Stop երգի ներքո պարում է:

Ինչ-որ մեկը (հավանաբար ստրիպտիզ նվերի կազմակերպիչները) նկարահանում  է փետրվարի 23-ին նվիրված  հանդիսավոր միջոցառման ոչ պաշտոնական հատվածը եւ մեկնաբանում.  «Աշխուժացան տղաները»:

Ոստիկանական համազգեստով «տղաները», կարծես թե, ավելի շատ ամաչում են: Իսկ կանայք բարձր ծիծաղում են՝ ծափահարություններով աջակցելով պարուհուն: