Զարմանք ապրած ավստրալուհի Քեթի Գալլը տեսանկարահանել է իր տարածք արտասովոր օդային ներխուժման դեպքը. Պիթոնը բարձրացել է Քինգսքլիֆում իր տան ալեհավաքի վրա, բռնել ագռավին եւ տեղում կերել, հաղորդում է UPI-ն:

Կինը տեսանյութը հրապարակել է Facebook սոցցանցում, սակայն կարճ ժամանակ անց այդ կադրերը տարածվել են  ամբողջ Համացանցում:

«Երբեք նման բան չեմ տեսել…Պիթոն, որը փորձում է ուտել ագռավին իմ ալեհավաքի վրա»,-գրել է Քեթին:

Գալլը պատմել է, որ կապ է հաստատել օձ որսացող մասնագետի հետ խորհուրդ հարցնելու՝ ինչպես վարվել, սակայն փորձագետը նշել է, որ ավելի լավ է օձին հանգիստ թողնել: