Փետրվարի 16-ի երեկոյան Սառնաղբյուր գյուղի տներից մեկում գողություն է կատարվել․ հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ Մտել էին գյուղի տներից մեկը եւ ննջասենյակի դաշնամուրի միջից գողացել որսկյա, արծաթյա զարդեր։ Վնասի չափը մոտ երկու միլիոն դրամ էր։

Գողությունը կատարած անձին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում ոստիկանները տեղեկություն ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի տանտիրոջ քրոջ դուստրը՝ Անուշ Դարբինյանը։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա փետրվարի 6-ին մորաքրոջ տնից 4 ոսկյա զարդ էր գողացել, տվել ընկերոջը՝ Արտենի գյուղի բնակիչ Սամսոն Քոչարյանին, իսկ փետրվարի 16-ին ընկերոջ պահանջով բացատրել էր մորաքրոջ տան տեղը, նաեւ թե զարդերը որտեղ են պահվում, ընկերն էլ գործը գլուխ էր բերել։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։