Հրապարակվել են Շերեմետեւո օդանավակայանում հսկման տեսախցիկներով արված կադրեր, որոնցում պատկերված է Gulfstream մասնավոր ինքնաթիռի փետրվարի 26-ի վթարային վայրէջքը։
Տեսանյութը ներկայացրել են РЕН հեռուստաալիքը եւ Baza պարբերականը։
Խափանվել է Բաքվից թռչող ինքնաթիռի շասին։ Ինքնաթիռում երեք ուղեւոր է եղել եւ անձնակազմը։ Ոչ ոք չի տուժել, տեղեկացնում է «Մեդուզա»-ն։











