317 կգ կշռող եւ շուրջ 4 մ երկարություն ունեցող հսկայական ալիգատորը հայտնաբերվել է ամերիկյան Ջորջիա նահանգի Բլեքշիր լճի մոտակայքում գտնվող ջրանցքում, հաղորդում է Fox News-ը:

Սոցցանցերում հսկայական սողունի լուսանկարը համարել են կեղծ, սակայն կենսաբան Բրենթ Հոուզը, որը լուսանկարվել էր ալիգատորի հետ, հավաստիացրել է, որ հրաշք-ալիգատորը գոյություն ունի:

«Ակնհայտ է, որ բազմաթիվ մարդիկ կարծում են, որ դա ֆեյք է, սակայն ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ նրանք սխալվում են: Լուսանկարի վրա ես եմ, եւ դուք, հավանաբար, նկատել եք, որ ես սողունին շատ մոտ կանգնած չեմ»,- հայտարարել է նա: