Հարյուրավոր հրշեջներ պայքարում են Ավստրալիայի հարավ-արեւելքում՝ Վիկտորիա նահանգում, մոլեգնող հրդեհների դեմ, հաղորդում է BBC News-ը:
Ուրբաթ նահանգում հայտնաբերվել են հրդեհի մի քանի օջախներ: Դրանցից ամենախոշորը Բունյիփ Ազգային պարկում է՝ Մելբուրնից արեւելք:
Երկրի օդերեւութաբանական բյուրոն հայտնում է, որ ծխի քուլաները հասել են 15 կմ բարձրության:











