Կազանի բնակչուհին մականով հարձակվել է շտապ օգնության մեքենայի վրա, որը թույլ չէր տալիս նրան անցնել իր մեքենայով, հաղորդում է Life-ը:

Միջադեպի տեսանյութը հայտնվել է սոցցանցերում:

Կադրերում երեւում է՝ ինչպես է կինը պահում «զենքն» իր ավտոմեքենայի բեռնախցիկում: Ըստ տեղական ԶԼՄ-ների տվյալների, երբ բժիշկների մեքենան հեռացել է, կինը կարողացել է շարունակել իր ուղին:

Ներկայումս ոստիկանությունն իրականացնում է ստուգումներ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու համար: