Փետրվարի 19-ին, ժամը 19.35-ի սահմաններում մի կին ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ տանը մենակ է, եւ ինչ-որ մեկը փորձում է իրենց տան դուռը բացել: Բնակարանը Էջմիածնի Շահումյան փողոցի շենքերից մեկում է:
Կինն աղմկել էր, եւ դուռը բացել փորձողը փախել էր: Ոստիկանները «սանրել են» ողջ տարածքը եւ ահազանգից մեկ ժամ էլ չանցած բերման են ենթարկել երկու տղամարդու: Վանաձորի բնակիչ Էդուարդ Խ.-ի մոտից հայտնաբերվել է հարմարեցված բանալիներ: Իսկ մյուսը բերման ենթարկվածի՝ 53-ամյա Սամվել Խ.-ի մոտ հայտնաբերվել է մեկ զույգ ձեռնոց:











