Փիղը մահացու տրորել է տղամարդուն, ով փայտով խփել է կենդանուն, որպեսզի լողանալիս ստիպի նրան նստել՝ հայտնում է Fox News-ը։
Ողբերգությունը տեղի է ունեցել Հնդկաստանում։
Տեսանյութում երեւում է այն պահը, երբ 40-ամյա Արուն Պանիկարը փայտին ամրացված ռետինե խողովակով հարվածում է փղին, սակայն սահում եւ ընկնում է՝ հայտնվելով փղի տակ։
Դեպի Պանիկարն է վազում նրա ընկերը եւ փորձում է դուրս քաշել նրա մարմինը փղի տակից, սակայն դա նրան չի հաջողվում։
Նա վերադառնում է փայտով եւ նույնպես սկսում հարվածել փղին՝ ստիպելով նրան կանգնել։ Փիղը դանդաղ բարձրանում է, սակայն Պանիկարն անշարժ է, նա արդեն մահացել է։











