«Նիվա» մակնիշի մեքենան բարձրացել է քաղաքապետարանի գլխավոր մուտքի աստիճաններով ու տեւական ժամանակ կայանել դռների դիմաց։
Վարորդը փորձել է մեքենայի վրա բենզին լցնել և հրկիզել այն, բայց չի հասցրել:
Tert.am-ի տեղեկություններով՝ մեքենայի վարորդը դիմել է այդ քայլին, քանի որ քաղաքապետարանից ցանկացել են նրա խանութը քանդել:
Այժմ դեպքի վայրում են ԱԻՆ և ոստիկանության աշխատակիցները:














