Հնդկաստանում զարդերի խանութի սեփականատերը չի գտել ադամանդներով ականջօղերը եւ սկզբում կասկածել է իր աշխատակիցներին, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով UPI-ին:

Սակայն տեսախցիկների միջոցով գողը բացահայտվել է. նա առնետն էր, որը գողացել էր զարդերով փոքրիկ պայուսակը:

Ըստ տեսագրության՝ կենդանին թաքնվել էր առաստաղի տակ. նրան գտնել այդպես էլ չէր հաջողվել: