Ամերիկյան Լուիզիանա նահանգում՝ Նոր Օրլեանի մոտակայքում գտնվող այգու ծովալճակներից մեկում հայտնաբերվել է հսկայական անշունչ ձուկ-ալիգատոր, հաղորդում է Fox News-ը:

Դեռ հայտնի չէ՝ երբ է մահացել ձուկը: Այգու ներկայացուցիչը հայտնել է հեռուստաալիքին, որ ձուկը դուրս է բերվել ջրից, երբ աշխատակիցներից մեկը զգացել է ուժեղ տհաճ հոտ եւ գնացել այդ ուղղությամբ:

Ծովալճակի մակերեսը 14 ակր է, իսկ խորությունը հասնում է 16 ֆուտի: Աշխատակիցները կարծում են, որ ձուկը հայտնվել էր այնտեղ դրենաժային համակարգի լայն խողովակների միջոցով: