Աֆրիկյան այծքաղները շրջում էին սառույցի վրա Փիթսբուրգի կենդանաբանական այգում (ԱՄՆ): Հանկարծակի նրանցից մեկն ընկել է սառույցի տակ: Նկատելով կենդանուն, այգու աշխատակցուհին նետվել է ջուրը, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով CBS Pittsburgh-ին:
Նա լողալով հասել է վախեցած կենդանուն եւ հրելով դուրս բերել նրան ափ: Այդ ընթացքում մի քանի անգամ այծքաղը կրկին ընկնել է ջուրը:
Երբ կենդանին արդեն ցամաքի վրա էր, դեպքի ականատեսները պարգեւատրել են խիզախ աշխատակցին բուռն ծափահարություններով: Կենդանաբանական այգու ներկայացուցչի խոսքերով՝ այծքաղը չի տուժել:











