Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները այս պահին գործողություններ են իրականացնում «Կիլիկիա» ավտոկայանում։ Այս մասին հայտնեցին ՀՀ Ոստիկանությունից։
«Ավտոկայանի դրսում գործող տնտեսվարողների կողմից հոսանքի միացումների հետ կապված խնդիրներով ստուգումներ է անցկացնում»,– հայտնեցին Ոստիկանությունից։
Նշենք, որ ըստ տեղեկությունների 6-րդ վարչության աշխատակիցները ազատում են քրեական հեղինակություն «Բոգո»–ի ավտոկայանում զբաղեցրած տարածքները։











