Մարտի 7-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ նույն օրը ժամը 21.20-ի սահմաններում թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ փաստաթղթեր:
Իրավապահները գողությունից րոպեներ անց Կոմիտասի պողոտայից գրպանահատության կասկածանքով բերման են ենթարկել 29-ամյա Կարեն Բ.-ին: Նա խոստովանել է կատարվածը, գողոնը հայտնաբերվել է, տռուժողը հրաժարվել է հաղորդում տալուց:











