Երեւանի Մաշտոցի պողոտայից քիչ առաջ ցուցարարներ են բերման ենթարկվել։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Օպերային հարակից սրճարանների ներկայացուցիչներն այսօր՝ մարտի 14-ին, փակել են Մաշտոցի պողոտան՝ պահանջելով դադարեցնել սրճարանների ապամոնտաժումը։ Ոստիկանները փորձեցին ուժով հեռացնել ցուցարարներին պողոտայի բանուկ հատվածից, ապա ավելի ուշ սկսեցին քաղաքացիների բերման ենթարկել։

Իրավիճակը շարունակում է լարված մնալ։