Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները պարզել էին, որ 32-ամյա Օնիկ Ս.-ն թմրամիջոց է պահում։ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզներն հետախույզներնայդ տեղեկությունը իրացրին համագործակցելով ոստիկանության կենտրոնական բաժնի գործընկերների հետ։ Օնիկ. Ս-ն հայտնաբերվեց մայրաքաղաքի Բյուզանդի եւ Քոչինյան փողոցների խաչմերուկում եւ կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության կենտրոնական բաժին։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին թմրամիջոցի նմանվող շագանակագույն եւ բյուրեղանման զանգվածներ։ Ըստ նրա «Սփայսի» եւ «Կրիստալ» տեսակի թմրանյութեր են։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց նաեւ ծալովի դանակ, բացի այս Օնիկ Ս.-ն իրավապահներին ներկայացրեց ատրճանակ, որը մեքենայի սրահում էր։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվեցին ծավալուն հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Շուտով իրավապահներին հայտնի դարձավ, որ Օնիկ Ս.-ն թմրամիջոցը ձեռք է բերել Անուշ Մ.-ից։ 45-ամյա կինը հայտնաբերվեց ու ձերբակալվեց։
Իրավապահները՝ որոշմամբ, խուզարկեցին նրա բնակարանը, որը գտնվում է Երեւանում։ Հայտնաբերվեց բյուրեղանման զանգված, որն ըստ նրա «մեթանֆետամին» տեսակի թմրամիջոց էր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները շարունակում են միջոցառումները նաեւ կնոջ տնից հայտնաբերված թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։











