Համացանցում հրապարակվել էր շրջիկ կրկեսում գազանավարժի վրա առյուծի հարձակման սարսափազդու տեսանյութը, հաղորդում է Fox News-ը:
Եգիպտացի հայտնի գազանավարժ, 32-ամյա Համադա Կուտան ներկայացման ժամանակ ենթարկվել էր առյուծի հարձակմանը, որն ատամներով բռնել էր նրա ձեռքը:
Միջադեպը տեղի էր ունեցել Լուգանսկում:
Ներկայացման ժամանակ դահլիճում կային նաեւ երեխաներ, որոնք սարսափել էին այդ տեսարանից:
Առյուծը կծել էր գազանավարժի մեջքը, ձեռքն ու ոտքը, եւ անմիջապես բաց թողել նրան:
Տղամարդը պատմել է, որ նա ամբողջովին արյան մեջ էր, սակայն փորձում էր հանգստացնել հանդիսատեսներին:
Նրա խոսքերով՝ այժմ իր ամբողջ մարմինը ծածկված է սպիերով:











