ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի խանութներից մեկում տեսանկարահանող սարքը ֆիքսել է շղթայական սղոցի արտառոց գողության պահը, գրում է KFSN-ը:

Տեսանյութւոմ երեւում է, ինչպես  է կրեմագույն բաճկոնակով եւ կեպիով տղամարդը վերցնում շղթայական սղոցը, հետո սկսում է  թաքցնել բաճկոնակի մեջ եւ ի վերջո թաքցնում է տաբատում:

Նշվում է, որ գողության պահին խանութում ներկա է եղել խանութի համասեփականատեր Ջեֆ Բենետը:

Հաղորդվում է, որ գողություն կատարած տղամարդը մենակ չէր եւ եկել էր մի մարդու հետ:

Հայտնի է դարձել, որ նրանք հեռացել են Dodge Ram մակնիշի մեքենայով:

Տեղական ոստիկանությունում հաղորդել են, որ նրանք արդեն գտել են կասկածյալի հետքը: