Առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հատկանիշներով ոստիկանության Անիի բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներումքրեական հետախույզները խուզարկել ենՇիրակի մարզի Ձորակապ գյուղի գնակիչ Վանուշ Կ.-ի տունը: Ոստիկանները ննջարանում եւ տանիքում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակներով յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներ՝ ընդհանուր 390 գրամից ավելի քաշով:

Հայտնաբերել են նաեւ կանեփի սերմեր՝ ընդհանուր 30 գրամից ավելի քաշով: 31-ամյա տանտիրոջ հայտնածով, հայտնաբերվածը կանեփ է եւ իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: