Չինաստանում կալանավորվելուց խուսափել փորձող կողոպտիչը կախվել է 22-րդ հարկի պատշգամբից, փոխանցում է Daily Mail-ը: 

Նշվում է, որ ոստիկանները ներխուժել են տղամարդու տուն, ում կասկածում էին Հենան նահանգի քաղաքներից մեկում խանութի կողոպուտի մեջ:

Համացանցում է հայտնվել ձախորդ կողոպտիչի ձերբակալման տեսանյութը, որը կախվել է 22-րդ հարկի պատշգամբից՝ հայտնվելով ծուղակի մեջ:

Լսվում է, թե ինչպես է տղամարդը վախից բարձրաձայն բղավում, իսկ ոստիկանները նրան համոզում են հանձնվել՝ ասելով, թե նա դեռեւս երիտասարդ է:

Կողոպտիչը մի քանի րոպե հետո համաձայնվում է հանձնվել, իսկ ոստիկանները նրան փրկում են: