Չորեքշաբթի Բանգոկի խոշորագույն հյուրանոցում բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 2 մարդ մահացել է, հաղորդում է BBC News-ը:

Նշվում է, որ հրդեհը, որն արդեն տեղայնացվել է, բռնկվել է Centara Grand hotel-ի 8-րդ հարկում, տեղական ժամանակով 17:40-ին:

Մահացածներից առնվազն մեկն իրեն ցած է գցել շենքից:

Մի շարք այլ լրատվամիջոցներ հաղորդում են 3 մահացածների եւ 8 վիրավորների մասին:

Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների բազմաթիվ մեքենաներ: