Ապրիլի 14-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ թիվ 41 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ են հափշտակել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Դեպքից մեկ օր անց գողությունը բացահայտվել է։ Ապրիլի 15-ին ժամը 17։00-ի սահմաններում ստացված տեղեկությունները իրացնելով՝ քրեական հետախույզները Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել Կոնդի բնակիչ Ռուստամ Մամեդովին։

Նա խոստովանել է կատարածը։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։