Դիջեյինգը երբեք ինձ համար մասնագիտություն չի եղել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով մամուլի հրապարակումներին, թե վերջինս լինելով դիջեյ, չունենալով պետական կառավարման փորձ, այժմ զբաղեցնում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի բարձր պաշտոնը։

«Մարդիկ կան կիթառ են նվագում, մարդիկ կան դաշնամուր են նվագում, որպես հոբբի, ես էլեկտրոնային երաշտություն եմ շատ սիրում»,–ասաց նա։

Հարցին՝ այսօր տոնին հնարավոր է իրեն տեսնել  դիջեյի կարգավիճակում, Աղաջանյանը բացասական պատասխան տվեց. «Այսօր չէ»։

Նշենք, որ կառավարության աշխատակազմի ղեկավար 29-ամյա Էդուարդ Աղաջանյանը մինչեւ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելը զաբղվել է դիջեյինգով. քաղաքում շատերը նրան ճանաչում էին որպես Էդո` դիջեյ Ed Ward, որին կարելի էր հանդիպել Երեւանի ժամանցի կենտրոններում՝ փաբերում։