«Իրկուտ» ավիակառուցող ընկերությունը հրապարակել է ՄՍ-21-300 ուղեւորատար ինքնաթիռի փորձանմուշի թռիչքի տեսանյութը, հաղորդում է Gazeta-ն:
Տեսանյութը տեղադրվել է YouTube-ում:
Նշվում է, որ ինքնաթիռը թռիչք է կատարել Իրկուտսկ-Ուլյանովսկ երթուղով:
Հաղորդվում է, որ անձնակազմը չի նշել օդանավի համակարգերի աշխատանքում որեւէ թերացում:
Ուլյանովսկում օդանավը կներկեն՝ համաձայն սերիական տեխնոլոգիաների, այնուհետեւ կուղարկեն Ռամենսկոյե օդանավակայան հետագա փորձարկումների համար:











