ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է ինքնահաստատման փուլում եւ ինքնահաստատվում է շարքային մաքսավորի վրա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց Ազգային անվտանգության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։
«Գնում է, դիտողություն է անում, իր ավանդական դարձած «բիչոկն» է տեսնում։ Նա գտնվում է ինքնահաստատման փուլում եւ ինքնահաստատվում է շարքային մաքսավորի վրա։ Բա անհարմար չի՞, եթե դու այդ երիտասարդի վրա ինքնահաստատվելով պիտի գնաս, լուրջ մարդկանց հետ նստես, լուրջ բաներից խոսես»,– նշեց նա։
Եղիազարյանը ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանի թիրախը երիատասարդ մաքսավորն է, քանի որ ինքը ոչնչով չի զբաղվում. «Ինչ ասում ես, ասում է՝ իմ խնդիրը չէ։ Աղքատությունը մարդկանց գլխների մեջ է, Արցախի խնդիրը՝ թույլ տվե՞լ եք, որ ինքը գնա, խոսի, այսինքն՝ բոլորը ինչ–որ բանով պետք է զբաղվեն, բացի իրենից։ Իր թիրախը 30 տարեկան մաքսավորն է»։
Նրա համոզմաբ՝ այսօր ազգովի գտնվում ենք շատ անորոշ վիճակում. «Գտնվում ենք շատ զզվելի իրավիճակում։ Ո՞նց է վարվելու, ի՞նչ է ասելու, միայն Աստծուն է հայտնի, ինքն էլ չգիտեի։ Նրան բերել են Արցախի խնդրով, բերել են, որ հայ–ռուսական հարաբերությունները ամեն կերպ ապականի»։











