Բաքվում կայանատեղիում տեղի է ունեցել տարօրինակ միջադեպ:

Avtosfer.az-ի փոխանցմամբ՝ կայանատեղիում ավտոմեքենաներից մեկը սկսել է շարժվել մերթ առաջ, մերթ հետ, որից հետո արագություն է զարգացրել եւ ճզմել տասնյակից ավելի ավտոմեքենաներ: Դրանից հետո վարորդը ավտոմեքենայից հանգիստ դուրս է եկել եւ հեռացել՝ ասես, ոչ մի բան չի պատահել:

Ենթադրվում է, որ վարորդը եղել է ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ:

Ճզմված ավտոմեքենաների տերերը դիմել են իրավապահ մարմիններին: