Ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը։ ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստին քննարկվել է բացառապես առաջիկա հանրագումարին առնչվող կազմակերպչական հարցեր։
«Հաստատվել է վարչության անդամության թեկնածուների եւ վերահսկող մարմնի անդամության թեկնածուների ցուցակը։ Անդամները իրենց են ներկայացրել, քննարկվել է, թե ինչ ֆորմատով է ընթանալու ներկուսակցական քարոզարշավը: Ես կարծում եմ՝ ՔՊ-ն լավ ավանդույթ է ցույց տալու, թե ինչպես կարելի է իրականացնել ներկուսակցական ընտրություններ։ Հույս ունեմ, որ այդ օրինակը վարակիչ կլինի նաեւ մյուս կուսակցությունների համար։ Թեկնածուները հանդես կգան ծրագրային ելույթներով, որոնք հասանալի կլինեն հանրության համար»,- նշեց նա։
ՔՊ խոսնակի փոխանցմամբ՝ հունիսի կեսերին կլինի կուսակցության համագումարը։
Նա չբացառեց, որ առաջադրված թեկնածուներից լինեն մարդիկ, որոնք չեն ընդգրկվի վարչության կազմում. «Մրցակցությունը մեծ է, եւ շատ հանարվոր է լինեն թեկնածուներ, որոնք չընդգրկվեն վարչության կազմում։ Կարծում եմ՝ մեզ համար շատ հետաքրքիր ներկուսակցական պայքար է սպասվում»։
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին լրացել է ՔՊԿ վարչության և վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու թեկնածության առաջադրման ժամկետը։ Որպես Վարչության անդամի թեկնածու ինքնաառաջադրվել են 65, իսկ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար՝ 33 կուսակցական։











