«Մենք գնացինք «Գայի», եկանք Ձեր մոտ, մեզ այնտեղ ոչ մեկ չնդունեց. առաջին հարկից մեզ ճանապարհեցին»։ Այս մասին այսօր՝ մայիսի 3–ին, ՃՈ պետ Եգոր Կարապետյանին ասացին առավոտյան Աբովյան–Կորյուն փողոցները փակած տաքսու վարորդները։ Նրանց խոսքով դեռ մարտ ամսից դիմում են գրել ոստիկանապետին, որպեսզի Աբովյան փողոցի նշված հատվածում թույլ տան օրինական կայանում տաքսիների համար։
«Պարոն Օսիպյանին ենք գրել, պարոն Օսիպյանն էլ մարտ ամսին ուղղել է Ձեզ»,– ասացին տաքսու վարորդները։
Նրանց խոսքով մարտ ամսին փակել են միայն փողոցի այդ հատվածում գտնվող կանգառը, որի ժամանակ իրենց հետ հանդիպել է ՃՈ Ճանապարհային երթեւեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը խոստանալով, որ կկարգավորի այդ հարցը եւ որ կարող են շարունակել կայանել։
«Պարոն Կոստանյանը մեզ խոստացավ, որ կանգառի նշանից ներքեւ 6 տեղ մեզ կտա ու զանգեց ինչ որ կամեռաներ բաժին, ասեց, որ մեզ այստեղ չնկարեն. Դա մարտի 19–ն էր»,– ասաց վարորդներից մեկը։
Նրա խոսքով մոտ մեկ ամիս կայանելուց հետո եկել է առաջին ակտը, որից հետո պարզել են, որ այդտեղ կայանած բոլոր վարորդների մեքենաների վրա ակտեր են եկել։ Իսկ այսօր իրենց են մոտեցել ՃՈ աշխատակիցները եւ ասել, որ այդ տարածքում չկայանեն։
«Կոստանյանի անունն եմ տալիս գայիին, ասում է Կոստանյանը չի կարող այդտեղ տեղ տալ. Ես անձամբ մտել եմ պարոն Կոստանյանի մոտ, ինձ ասել է տղա ջան մի ամիս կքաշի այդ թղթաբանությունը, գնացեք դուխով կանգնեք, ես սաղին զանգել ասել եմ, որ ձեզ չնկարեն»,– ասացին վարորդները։
ՃՈ պետ Եգոր կարապետյանը լսեց վարորդների բողոքը եւ ասաց, որ կարճ ժամանակում իրենց հարցերին կպատասխանեն,եւ որ պետք է վարույթ սկսեն։
«Այդ նկարվածների մասով կիրականացվի համապատասխան վարույթ եւ վարույթի շջանակներում, եթե պարոն Կոստանյիանի ասած ուսումնասիրություններն եւ ձեր բարձրացրած հարցը համապատասխանում է իրար, այդ ակտերը կբեկանվեն. Երեւան քաղաքում շատ քիչ տաքսու վարորդներ կան, որոնք իմ աշխատասենյակում չեն եղել, իրենց դարդը, հոգսը չեն բարձրացրել եւ ես հարցին լուծում չեմ տվել», ասաց Կարապետյանը։
Նրանք ընդհանուր հայտարարի գալով, բացեցին ճանապարհը, իսկ արդեն մոտ մեկ ժամ անց ոստիկանության աշխատակիցների հսկողությամբ նշված տարածքում սկսեցին տաքսու կայանատեղման նշանների տեղադրաման աշխատանքները։











