Ինչը ժողովրդի համար լավ ա, իմ համար էլ ա լավ: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Արտաշատում «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ով մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Հարցին, թե ուրա՞խ է, որ տեղի ունեցավ հեղափոխություն, նա արձագանքեց. «Սադրիչ հարցեր եք տալիս: Ես ուրախ եմ ժողովրդի համար: Ինչը ժողովրդի համար լավ ա, իմ համար էլ ա լավ: Ժողովուրդն ի՞նչ ուզում է, ՀՀԿ-ն կլինի, Պողոսը կլինի, Պետրոսը կլինի, որը ժողովրդի համար լավ է, իմ համար էդ ա լավ: Թող ժողովուրդը որոշի»:

Հարցին, թե  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու առաջարկ ստացե՞լ է, Դավիթ Համբարձումյանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ եթե նման առաջարկ ստանա, կմերժի: