Շատ դեպքերում այն, ինչ անվանել եք ներդրումներ, ընդամենը օֆշորային պրոցեսներ են եղել: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Արտաշատում «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչի՞ հետ է կապված, որ ներդրումների ծավալը Արարատի մարզում ընդամենը 4,5 մլն դոլարի է:
«Որովհետեւ շատ դեպքերում այն, ինչ անվանել եք ներդրումներ, ընդամենը օֆշորային պրոցեսներ են եղել, հիմա նոր ամեն ինչ, պրոցեսները պետք է զրոյից սկսել: Ես վստահ եմ, որ մենք շատ ճիշտ ճանապարհով ենք գնում, վստահ քայլերով ենք գնում»,-ասաց վարչապետը:











