Ես հին մեթոդների հետ չեմ ուզում համեմատություններ անել, անձամբ, իմ նշանակումներն անում եմ մարդու որակներով, եւ կարծում եմ՝ Արարատի մարզպետի շուրջ եղած խոսակցությունները հաճախ մտացածին են։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շուրջ եղած սկանդալներին, եւ բարեկամներին պաշտոնների նշանակելու լուրերի անելու մասին։ Պապիկյանի խոսքով՝ իր գործընկերներն էլ բարեկամական սկզբունքով նշանակումներ չեն անում։
«Մարդը չհերքե՞ց, որ տվյալ անձնավորությունը իր մորաքրոջ հարսն է։ Ես կարդում էի, որ Արարատի մարզպետը դպրոցի փոխտնօրեն էր նշանակել իր մորաքրոջ հարսին, բայց չէր նշանակել չէ՞։ Փաստացի չէր նշանակել»,- ասաց Պապիկյանը, եւ ավելացրեց, որ ինքը բարեկամական սկզբունքով նշանակումներ չի անում։











