Ցանկացած ոլորտ, որտեղ Ծառուկյանի ձեռքը կպել ա, զարվացել ա, ծաղկել ա. Այսօր ամբողջ աշխարհում Ծառուկյանի վստահությունը, հավատքը շատ մեծ է: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Երեւանի կենտրոնում իմ ընկերը հյուրանոց է կառուցում, թագաժառանգը ուզում է կառուցի: Ուզում է նաեւ սիլիցիումի գործարան կառուցենք, որտեղ հազարավոր աշխատատեղեր են լինելու: Գումարի 20 տոկոսը փոխանցել է: Այսօր Երեւանի կենտրոնում, որ Աստաֆյան շենքը վերցրել ենք, 400 քմ հողի համար 8,5 մլն դոլար տվել ենք: Այսօր 10 ամիս է՝ ինչ-որ պատճառներով հետաձգում են: Հիմա մարդը հրաժարվել ա, ասում ա՝ էլ չեմ ուզում կառուցեմ»,-ասաց Ծառուկյանը՝ հավելելով, որ բոլոր օրինական փաստաթղթերը կան:

«Հիմա դատավարության մեջ է հարեւանը, ուզում է իր շենքը մեր վրա թանկ վաճառի, մենք էլ ասում ենք՝ չենք ուզում: Բայց կարելի է ընթացքը տալ, որ երկարաժամկետ չլինի, ասենք, երկու ամսում լինի, ոչ թե լինի առաջին ատյան, երկրորդ, երրորդ, չորրորդ: մարդը էլ չի ուզում կառուցի, ես ինչ անեմ»,-ընդգծեց նա: