Ազգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերը: Խորհրդարանի օրակարգում ընդգրված է 14 հարց:

Նախօրեին խորհրդարանն արդեն քննարկել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը:

Այսօր ԱԺ-ն կշարունակի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Օրակարգում է նաեւ «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

Նկատենք, որ հաշվի առնելով, որ մայիսի 9-ը ոչ աշխատանքային օր է, հնարավոր է խորհրդարանն իր աշխատանքը ավարտի արդեն մայիսի 8-ին, հակառակ դեպքում՝ հարցերի քննարկումը կտեղափոխվի մայիսի 10-ին: