«Իմ քայլ»–ի պատգամավոր Համազասպ Դանիելյանը այսօր՝ մայիսի 8-ին ԱԺ նիստի ժամանակ մեղադրեց գործընկերներին ոչ ազնիվ լինելու մեջ: Նրա խոսքով՝ պատգամավորը ներկա չէր, սակայն գործընկերը գրանցվել էր նրա փոխարեն.
«Սա առաջին անգամը չէ, որ տեղի ունենում ԱԺ դահլիճում: Ես կոչ եմ անում նման քայլերից զերծ մնալ, որովհետև դա ազնիվ չէ»,- ասաց պատգամավորը, և նշեց, որ անուն ազգանունը հետո կասի:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ Դանիելյանի նկատածը գուցե թյուրիմացություն է.
«Այդ բարքերը, որոնք նախկինում եղել են խորհրդարանում, այլևս այս խորհրդարանում չեն կարող գործել, հատկապես միմյանց փոխարեն գրանցվելու և քվեարկելու: Ես հույս ունեմ, որ Ձեր նկատածը թյուրիմացություն է»,- ասաց ԱԺ նախագահը:











