Շաբաթ անհայտ անձը արագորեն բեմ է բարձրացել MoveOn's Big Ideas ֆորումի ժամանակ եւ խլել բարձրախոսը ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, Դեմոկրատական կուսակցության սենատոր Քամալա Հարիսից, հաղորդում է CBS News-ը:
Տղամարդը փորձել է ասել, որ ցանկանում է «առավել կարեւոր գաղափարի շուրջ սեւեռել ուշադրությունը», սակայն նրան հեռացրել են բեմից:
Անսպասելի հարձակումը տեղի է ունեցել Հարիսի կողմից սեւամորթ ուսանողների կրթության համար վարկ տրամադրելու մասին հարցը քննարկելիս:
Տղամարդու պատճառով թեկնածուն լքել է բեմը, իսկ նրա թիմի անդամները եւ անգամ ամուսինը՝ սենատոր Դուգ Էմհոֆը, փորձել են հեռացնել նրան բեմից:
Երբ տղամարդուն ուղեկցել են դեպի ելքը, հանդիսատեսը սկսել է վանկարկել սենատորի անունը:











