Վլադիվոստոկում «Գալակտիկա» կինոթատրոնի կայանտեղիում  «90-ականների ոճով» կռիվ է տեղի ունեցել՝  հրաձգություն, հետապնդում, ծեծկռտուք, հաղորդում է
 Life-ը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչությանը:

Փոխհրաձգությունը նկարահանել են տեսահսկող սարքերը: Կադրերում երեւում է, որ առեւտրի կենտրոնի մոտ արգելակում է  «Տոյոտա Վիտցը» եւ մեքենայից դուրս է գալիս 2 տղամարդ: Անսպասելիորեն կայանված «Տոյոտա Կաունից» դուրս է գալիս զինված տղամարդկանց խումբ եւ սկսում է կրակել: Ընդ որում հրացանով տղամարդը վիրավորում է հակառակորդներից մեկին եւ նետվում  փախչող զոհի հետեւից:

«90-ականների ոճով» կռվի հետեւանքով վիրավորվել է երկու տղամարդ՝ 30 եւ 24 տարեկան: Նրանցից մեկը ոտքից է վիրավորվել, մյուսը՝ գլխից: Հրաձիգը ձերբակալվել է: Պարզվել է նա 30-ամյա տեղացի է: