Մոսկվայի «Սոկոլնիկի» պարկում ատրակցիոնից ընկնելուց հետո երկու երեխաները տեղփոխվել են հիվանդանոց:
Նրանք նստել են «Կոլոբոկ», իսկ հետո ատրակցիոնը կոտրվել է եւ նրանք ընկել են խցիկից: «360»-ին այս մասին պատմել է պարկի տնօրեն Անդրեյ Լապշինը:
Տուժողները հիվանդանոց են գնացել բժիշկների հետ: «Սոկոլնիկի» պարկի ղեկավարի խոսքով՝ երեխաների մոտ տեսանելի վնասվածքներ չկան: Ճշգրիտ ախտորոշումը կտան բժիշկները, երբ նրանք բոլորը հիվանդանոց հասնեն:
Ներկայումս ատրակցիոնը փակ է: Տեղում աշխատում է հատուկ խումբ, որը պարզում է կատարվածի պատճառները:











