ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փոխանակել է խորհրդանշական ձեռքսեղմում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ապառազմականացված գոտում հանդիպման ժամանակ, հաղորդում է BBC News-ը:

Թրամփն ԱՄՆ-ի առաջին նախագահն է, որն այցելել է ապառազմականացված գոտում Հյուսիսային Կորեայի տարածք ՉԺԴՀ-ի առաջնորդի հետ հանդիպումից հետո:

Ամերիկայի առաջնորդի քննադատները հայտարարում են, որ դա պարզապես քաղաքական թատրոն է, սակայն կան նաեւ այլ կարծիքներ, համաձայն որոնց՝ այդ հանդիպումը կարող է հիմք լինել հետագա բանակցությունների համար:

Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ դա իսկապես պատմական պահ էր, եւ նա հպարտ է, որ քայլ է կատարել Հյուսիսային եւ Հարավային Կորեան բաժանող գծից այն կողմ:

Հիշեցնենք, որ երկու երկրների առաջնորդների միջեւ ապամիջուկայնացման շուրջ վերջին գագաթնաժողովն ավարտվել էր առանց որեւէ արդյունքի: