Դամասկոսի շրջանում գյուղական տեղանքի վրա իսրայելական ՌՕՈՒ-ի կողմից հրթիռակոծության ժամանակ զոհվել է 4 մարդ եւ վիրավորվել 21-ը, հայտնում է SANA սիրիական պետական լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ զոհվածներից մեկը երեխա է:
Երկուշաբթի լույս գիշերը Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հրթիռային հարձակումը, որի թիրախում էին Դամասկոս եւ Հոմս քաղաքները: Գործակալության տեղեկություններով՝ հրթիռները Լիբանանի օդային տարածքից արձակել են իսրայելական ռազմական օդանավերը:
Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ Իսրայելի պաշտպանական բանակի ներկայացուցիչները մեկնաբանություններ կատարելուց հրաժարվել են:











